Մեր մասին

Կայքի ստեղծման պատմությունը 
Արցախի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2020 թվականի ապրիլի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված և 2020 թվականի մայիսի 19-ին Արցախի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքով, որի երրորդ հոդվածի համաձայն՝ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև http://www.azdararnkr.am/ հասցեով գտնվող Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ՝ կայք): Նշված օրենքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության Կառավարությունը 2022 թվականի մարտի 10-ին ընդունել է «Հրապարակային ծանուցման ներկայացման  և Արցախի Հանրապետության  հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը վարող անձին փոխանցման, Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների  պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման կարգը և տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանելու մասին» N 244-Ն որոշումը: Վերոգրյալ իրավական ակտերի հիման վրա 2022 թվականի մայիսից սկսել է գործել Արցախի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը: Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը և կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: 
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Արցախի Հանրապետության օրենք
«Հրապարակային ծանուցման ներկայացման և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը վարող անձին փոխանցման, Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման կարգը և տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանելու մասին» Արցախի Հանրապետության կառավարության որոշում
Հետադարձ կապի տվյալները
Հասցե`ք. Ստեփանակերտ, Թումանյան 63/14
Հեռ.` +374 47 940668
Էլ. փոստ` azdararnkr@mail.ru