ԱՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ստեփանակերտի /առաջին տարածքային/ բաժնի հարկադիր կատարողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

08-09-2022

Տիպ` Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` արդարադատության նախարարություն
Իրավական ակտ՝ <<Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին>> ԼՂՀ օրենքի 12.1 հոդված

ԱՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ստեփանակերտի /առաջին տարածքային/ բաժնի հարկադիր կատարողի (նստավայրը՝ ք.Ստեփանակերտ) թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակովնախարարությունը կազմակերպում է մրցույթ:

1.    Տվյալ պաշտոնի համար առաջադրվող պահանջները.

Հարկադիր կատարման ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Արցախի Հանրապետության այն քաղաքացին, որը՝

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ օրենքով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների).

2) տիրապետում է հայերենին.

3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական եւ անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր կատարողի պարտականությունները:




Հասցե` ք. Ստեփանակերտ, Մ. Գոշ 7 ա
Հեռ.` 047949142
Էլ. փոստ` harkadir_artsakh@mail.ru
Վեբ կայք` www.nkr.harkadir.am
ԱՀ կառավարություն արդարադատության նախարարություն