Պատասխանող՝ <<Ավտո Էքսպերտ>> փորձագիտական ՍՊ ընկերությանը
ՀՀ, ք. Երևան, Ադոնցի փողոց, շենք 6, 265
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ն.Առաքելյանի վարույթում գտնվող ըստ Սիմոն Հովհաննեսի Պողոսյանի հայցի ընդդեմ <<Ավտո Էքսպերտ>> փորձագիտական ՍՊ ընկերության՝ փորձաքննությունն ու դրա հիման վրա 2022 թվականի փետրվարի 01-ին կազմված եզրակացությունը փորձաքննությանը ներկայացվող իրավական ակտերի պահանջներին հակասելը հաստատելու պահանջի մասին ԸԻԴ/1760/02/22 քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023թ. մայիսի 08-ին, ժամը 12:00-ին Ստեփանակերտ քաղաքում:Ձեր ներկայացուցիչը կարող է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին՝ որպես պատասխանողի ներկայացուցիչ՝ անձնագրով և լիազորագրով:
Դատարան չներկայանալու և չներկայանալու պատճառները չհայտնելու դեպքում դատական նիստը կարող է տեղի ունենալ Ձեր բացակայությամբ: