ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիրը` 35-3.2-12) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ
14-03-2023
Իրավական ակտ՝ <<Քաղաքացիական ծառայության մասին>> ԼՂՀ օրենքի 14-րդ հոդված
1.Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով
այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների աշխատանքային ունակությունների
տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի`
դիպլոմի (դիպլոմների), աշխատանքային գրքույկի պատճենը` բնօրինակների հետ միասին.
2.Արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան
փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակների
հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
3.Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
4.Անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
5.Հանրային ծառայությունների համարանիշի պատճենը:
Դիմող ԱՀ քաղաքացիները փաստաթղթերը պետք է ներկայացնեն
15 օրվա ընթացքում:
Մրցույթին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ
տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու
համար կարող են դիմել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն
(հեռ. 047922006):
Մրցույթը կկայանա 2023թ. ապրիլի
19-ին` ժամը 10:00-ին (ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 2, 206 սենյակ):